ՀՀ ԱԻՆ-ը Երևանում անցկացրել է օդային հարձակման սցենարով վարժանք

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանում անցկացրել է «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարձակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքները ուսումնավարժության ժամանակ

ՀՀ ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքները ուսումնավարժության ժամանակ

Ուսումնավարժության նպատակներն էին՝

  • ստուգել հակառակորդի օդային հարձակման ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել դրանց գործնական հմտությունները.
  • կատարելագործել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

ԱԻՆ վարժանքին ներգրավվել են նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Պատանի երկրապահ» ակումբի, մենապայքարային ու խաղային մարզաձևերի մարզադպրոցի սաները:

Ըստ սցենարի՝ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:

Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» է մարզադպրոցի ակրոբատիկայի վարչական շենքը, վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան պայմանական վիրավորներ:

Ուսումնավարժությունը մեկնարկել է «Օդային տագնապ» ազդանշանով, ինչից հետո մարզադպրոցի աշխատակիցները և մարզիկները նկուղային հարկի 2-րդ պահեստային ելքով շենքից տարհանվել են հարակից հրապարակ: Մինչ փրկարարական ուժերի ժամանումը` մարզադպրոցի և ԵԿՄ կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Հետախուզության արդյունքում պարզվել է, որ «ռմբակոծության» հետևանքով փլուզված շենքում արգելափակվել է 8 մարդ և կա 3 «տուժած»: Հրշեջ-փրկարարները և պատանի երկրապահի փրկարարական խումբը միասին բացել են շենքի փլուզված մուտքը և պատգարակներով տարհանեցին տուժածներին:

Մարզադպրոցի ՔՊ բժշկական կազմավորումը տուժածներին ցուցաբերել է առաջին օգնություն, ինչից հետո տուժածներին տեղափոխել են մասնագիտացված բժշկական հաստատություններ:

«Տուժածներին» առաջին օգնության ցուցաբերումը ՀՀ ԱԻն ուսումնավարժության ժամանակ

«Տուժածներին» առաջին օգնության ցուցաբերումը ՀՀ ԱԻն ուսումնավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *