Զինյալները ինտենսիվ գնդակոծում են Սիրիայի Հալեպ քաղաքի 9 շրջան, օրական տասնյակ տուժածներ տեղափոխվում են հիվանդանոցներ: Սիրիական բանակը օրական 2-3 գրոհ է հետ մղում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Զինվորականները պատասխան կրակ են բացում զինյալների ուղղությամբ, որտեղից վերջիններիս հրետանին անկանոն հարվածում է խաղաղ բնակիչների տներին: Նշվում է, որ այսպիսի հրետակոծություն Հալեպը երկար ժամանակ չի տեսել:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին Սիրիայի բանակը հայտարարել էր ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի շրջանների ուղղությամբ նոր գրոհի մասին: Հայտարարության հետևել էին ավիահարվածներ քաղաքի արևելյան շրջաններում:
Breaking
A massacre in AlSha'ar neighbourhood targeting a populated building with a bunker buster rockets
#HolocaustAleppo#Aleppo pic.twitter.com/mJ4YnV7mRI— Iran Arab Spring (@IranArabSpring) September 27, 2016
Իրավիճակը սրվել է մասնավորապես հրադադարի ռեժիմի դադարեցման Սիրիայի ԶՈւ-ի սեպտեմբերի 20-ի հայտարարությունից հետո: Դրան հաջորդող օրերին Հալեպում ավելի քան 200 խաղաղ բնակիչ է սպանվել:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ հրդադարի ռեժիմը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես: Մի քանի օր անց հրադադարի ռեժիմը չեղարկվել է: