Ադրբեջանցի զինվորականները ավտովթարի են ենթարկվել

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Շաքիի շրջանի ոստիկանական բաժնի տեղեկությունները, հոկտեմբերի 22-ին` ժամը 00.25-ին, Շաքիի շրջանի Չեշմելի գյուղի մոտ վթարի է ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Վթարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևոր Ռուֆատ Սամեդլին տեղում մահացել է, իսկ վարորդը` Բաքվի բնակիչ Էլնուր Յուսուֆովը, վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը միջին ծանրության է:

Տուժողները Ադրբեջանի սահմանապահ զորքերի ենթասպաներ են։

Ի դեպ` օգոստոսին ադրբեջանական բանակի համար «չարաբաստիկ» Մերսեդես մեքենայի տակ ընկած եւ զոհված զինծառայողը մի քանի օր անց նախագահ Ալիեւի կողմից պարգեւատրվեց «Զինվորական ծառայության համար» մեդալով:
Ստորեւ ներկայացնում ենք հղումը` «Ավտոմեքենայի տակ ընկած» ադրբեջանցի զինվորին պարգևատրել են հետմահու

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *