ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայումը

Սեպտեմբերի 19-ից 23-ը ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման արդյունքների իրագործմանն աջակցող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը Հայաստան այցի շրջանանկներում հանդիպել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի խորհրդատվական խմբի անդամները ՀՀ ՊՆ-ում

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի խորհրդատվական խմբի անդամները ՀՀ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում խմբի անդամները քննարկել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրագործելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական խմբի հետագա աջակցության կարիքները:

Այցի ընթացքում խորհրդատվական խումբը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներին ներկայացրել է «Մարդկային ռեսուրսների կառավարումը և պրոֆեսիոնալ ռազմական կրթությունը» խորագրով բանախոսություն:

Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել խորհրդատվական խմբի աջակցությունը, նախանշվել են նաև հետագա ջանքների կենտրոնացման ուղղությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական առաջին վերանայման գործընթացն ավարտվել է 2015թ. վերջին: Գործընթացին աջակցել են նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:

One response to “ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայումը

  1. Pingback: Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանը մասնակցած փորձագետներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *