ՀԱՊԿ-ը խորացնում է համագործակցությունը ՄԱԿ-ի հետ խաղաղապահ ոլորտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի գործադիր տնօրենի հետ ստորագրել են փոխըմբռման հուշագիր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտնում է Կառույցի մամուլի ծառայությունը:

Բորդյուժան ներկայացրել է ՀԱԿՊ խաղաղարար ուժերի հնարավորությունները, նշել, որ կառույցի անդամ երկրների (այդ թվում նաև Հայաստանի) միջև ստեղծվել են ռազմական համագործակցության արտոնյալ պայմաններ:

ՀԱԿՊ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ կառույցի անդամ երկրները մշտապես զորավարժություններ են անցկացնում, խաղարկում հակաահաբեկչական պայքարի մեխանիզմները:

Հավելենք, որ ՌԴ արտգործնախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի նիստի շրջանակներում հանդիպել են ՀԱԿՊ անդամ պետությունների արտգործնախարարները: Նախարարները քննարկել են  մի շարք խնդիրներ, այդ թվում՝ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ խաղաղապահության ոլորտում:

Հիշեցնենք՝ օգոստոսին Բելառուսումմ անցկացված «Անքակտելի եղբայրություն – 2016» զորավարժությանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն առաջին անգամ խաղարկել էին ՄԱԿ-ի մանդատով անցկացվող հակաահաբեկչական գործողությունների իրականացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *