ԱՄՆ Սենատը մերժել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը արգելող օրենքի նախագիծը

Սեպտեմբերի 21-ին ձայների մեծամասնությամբ ԱՄՆ Սենատը մերժել է Սաուդյան Արաբիային շուրջ 1,15 միլիարդ դոլարի զենքի վաճառքն արգելող օրենքի նախագիծը։ Այս մասին հայտում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ նախագծի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր վետո դնել դրա վրա, ինչը շրջանցելու համար նախագծը պետք է ստանա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի արդեն 2/3-ի աջակցությունը։

Սենատում վաճառքն արգելող օրենքի նախագծի մերժումը դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ն հավանություն է տվել Սաուդյան Արաբիային զենք վաժառելուն։ Սրա համար պետք է նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հավանությունը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 8-ին  ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունն ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանն էր ուղարկել Սաուդյան Արաբիային զենք վաճառելու առաջարկը, համաձայն որի՝  ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային պետք է վաճառի  շուրջ 1,15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ զինտեխնիկա։ Նախատեսվող պայմանագրի հիմնական մասով  Միացյալ Նահանգերը Սաուդյան Արաբիային պետք է վաճառի շուրջ 153 միավոր M1A2 Abrams տանկ:

ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ

Ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *