Սիրիայում հրադադարի չեղարկումից հետո Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կտրուկ ավելացրել են մարտական թռիչքների քանակը և ավիահարվածները՝ պայմանավորված սիրիական հետախուզությունից ստացվող տվյալների ավելացմամբ: Այս մասին հայտնում է «Իզվեստիյա» լրատվակայքը՝ մեջբերելով ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխտնօրեն Ֆրանց Կլինցեդվիչին:
Միաժամանակ ՌԴ ՊՆ-ում լրատվակայքի աղբյուրը հայտնել է, որ մարտական թռիչների թիվը աճել է մինչև 1 օրում 50 թռիչքի:
Ենթադրաբար երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի կործանիչները հարվածել են Հալեպում զինյալներին: Տեսանյութը՝ ստորև:
#Aleppo: Heavy #Russia|n airstrikes with white phosphorus on #Aleppo City now. #Aleppo is burning. ?pic.twitter.com/YIJZxyCImU
— WorldOnAlert (@worldonalert) September 22, 2016
Սիրիայում սեպտեմբերի 20-ին դադարեցված հրադադարի ռեժիմից հետո, երկրի պետական «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ, Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԻՊ հրամանատարական կետեր, ռազմական տեխնիկա և կենդանի ուժ Սիրիայի Թադմոր քաղաքից հյուսիս-արևելք, Ալ Ջամալիի, Ար Րասթանի, Թելբիսի և Ալ-Ֆարխանիյայի և Աշ-Շաերի թաղամասներում: Ինչպես նաև ահաբեկիչերը պարբերաբար ռմբակոծում են Հոմսի և Հալեպի թաղամասեր՝ պատճառելով քաղաքացիական զոհեր:
Իսկ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած ալ-Ղալամուն շրջանում Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռ էր խոցվել ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել էր հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ հրդադարի ռեժիմը ուժի մեջ էր մտելսեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես: Մանրամասներն՝ այստեղ։
Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում հրադադար հաստատելու երկրորդ փորձն էր: Առաջինը փետրվարին էր, երբ ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահի հետ համաձայնության էր հասել հրադադարի ռեժիմի հաստատման հարցում: