Նախորդ շաբաթ Հայաստանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի սպաները
ստորաբաժանումների մարտական պատրաստակամության բարձր աստիճանների բերման, հարձակողական մարտի պատրաստման և վարման թեմայով եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն են անցկացրել: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի սեպտեմբերի 17-ի թողարկումից։
Զորամիավորման բաժնի պետ, գնդապետ Լևոն Կասյանի խոսքերով՝
վարժանքները բարձրացնում են սպաների դաշտային վարժվածության մակարդակը և ներդաշնակում կառավարման մարմինների աշխատանքը՝ բարդ պայմաններում ճշգրիտ որոշում կայացնելու համար:
Զորավարժության նպատակը զորամասի կառավարման մարմինների ղեկավարման ու մասնագիտական պարտականությունների կատարման պատրաստակամությունը և սպաների գործողությունների ներդաշնակումն է: