Սեպտեմբերի 3-17-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ճամբարային հավաք, որի շրջանակում անցկացվել է նաև զորավարժություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ սեպտեմբերի 18-ի թողարկումը:
Ճամբարային հավաքի ընթացքում անձնակազմի հետ անցկացվել են հրանետների, ռադիացիոն հետախուզական սարքերի և զորատեսակի ուսումնական միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերի վերաբերյալ դասընթացներ։
Զորավարժության ընթացքում ՌՔԿՊ զորքերն իրականացրել են հակառակորդի կիրառած արկի պայթյունից առաջացած ամպի դիտարկում, հատուկ տեխնիկական միջոցով հրամանատարական կետի ծխաքողարկում, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական հետախուզություն, ինչպես նաև տեխնիկայի ախտահանում։
Անձնակազմը նույնպես անցել է սանիտարական մշակում , այնուհետև տեխնիկական միջոցները և անձնակազմը վերադարձ ել են մշտական տեղակայման վայր։
Ճամբարային հավաքի ավարտին հավաքի ղեկավար, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում մատնանշվել է թերությունները և ամփոփվել հավաքի արդյունքները։
Pingback: ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը կմեկնի Մինսկ | Ռազմ.info