ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հետ անցկացվել է պաշտպանական զորավարժություն

Սեպտեմբերի 14-15 -ը ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը:

Զորավարժության թեման է եղել  պաշտպանական մարտի նախապատրաստումն ու վարումը, հակառակորդին հակագրոհով հետ մղումը, առաջնագծի վերականգնումը:

Մարտական խնդրի համաձայն` տեղեկություն էստացվել հակառակորդի ուժերի տեղաբաշխման և հայկական  տարածք նրա ստորաբաժանումների ներթափանցման փորձերի մասին, հակառակորդի գրոհը չեզոքացնելու համար մշակվել  է գործողությունների ծրագիր:

ՀՀ ԶՈւ զինծառայողները զորավարժության ժամանակ

ՀՀ ԶՈւ զինծառայողները զորավարժության ժամանակ

Սցենարի համաձայն` հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել հայկական  մարտական հենակետերի ուղղությամբ և փորձել  իրականացնել զրահատեխնիկայի բացազատում:

Հայկական ստորաբաժանումները ճշտել են կրակային միջոցների խնդիրները, միաժամանակ գնահատելով իրադրությունը` քայլեր են ձեռնակել բնագծերում ճեղքերը փակելու, կառավարումը, կրակի համակարգը և փոխգործողությունը ներդաշնակելու ուղղությամբ:

Պաշտպանվող ստորաբաժանումները կրակային առկա միջոցներով ոչնչացրել են հակառակորդի զրահապատ մեքենաներն ու հետևակը, ինչից հետո հակառակորդը, կրելով կորուստներ, դադարեցրել է մարտը և դիմել նահանջի:

Զորավարժության նպատակն է եղել կատարելագործել ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունը , ամրապնդել հրամանատարների գործնական ունակությունները, անձնակազմի շրջանում զարգացնել ֆիզիկական պատրաստությունը:

2

3

5

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *