Սիրիան Դամասկոսի շրջանում ինքնաթիռ է կորցրել

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած ալ-Ղալամուն շրջանում  Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին։

Նշվում է, որ ինքնաթիռը ընկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ  մարտական գործողություններ իրականացնելուց հետո, իսկ օդաչուն կարողացել է փրկվել։

Ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալությունն էլ, հղում անելով իր սիրիական ռազմական աղբյուրին, հայտնում է, որ օդանավը խոցվել է ԻՊ կողմից։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հանդես եկող «Ամաք» լրատուն էլ հաստատում է, որ ինքնաթիռը խոցել էն հենց ԻՊ զինյալները։

Համաացանցում հայտնվել է նաև ինքնաթիռի ընկնելու վայրից տեսագրություն

Հիշեցնենք, որ սեպտոմբերի 18-ին՝ մարտական առաջադրանքի ժամանակ, Սիրիայի զինված ուժերը Դեր Զոր քաղաքում ինքնաթիռ էին կորցրել, որը, ըստ  նախնական տվյալների՝  խոցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականցվող մարտական գործողության ժամանակ։

One response to “Սիրիան Դամասկոսի շրջանում ինքնաթիռ է կորցրել

  1. Pingback: Ռուսաստանի օդուժն ակտիվացրել է թռիչքները Սիրիայում հրադադարի չեղարկումից հետո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *