Կարսում քրդերի հետ բախումներում թուրք զինծառայող է սպանվել

Թուրքիայում շարունակվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրքական ուժայինները բախումները։ Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Կարսում սպանվել է Թուրքիայի ԶՈւ մեկ հատուկջոկատային, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Դյունյա բյուլթենի» լրատվակայքը։

Կարսում դեռևս շարունակվում են թուրքական հատուկ նշանակության ուժերի և քրդերի զինված բախումները։ Թուրքական զինուժը նոր ջոկատներ է տեղակայում այնտեղ։

Կարսից բացի, բախումները շարունակվում են նաև Թուրքիայի այլ քրդաբնակ վայրերում։ Հարավարևելյան Հաքքարի նահանգում, մասնավորապես, թուրքական F-16 կործանիչների ավիահարվածներից սպանվել է 7 քուրդ զինյալ։ Նշվում է, որ 2016 թ․ օգոստոսի 4-ից սեպտեմբերի 20-ը միայն հաքքարիում թուրքական զինուժը սպանել է 292 քուրդ զինյալի։

Քրդական աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ թուրքական ուժայինները սպանում են քուրդ խաղաղ բնակիչների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *