Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները վարժանքներ են անում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության լեռներում մեկնարկել են կրակային պատրաստության վարժանքները։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Վարժանքներին ներգրավված են Մի-24 հարվածային և Մի-8 բեռնատար ուղղաթիռների ավելի քան 20 օդաչու։ Թռիչքների ընթացքում խաղարկում են լեռնային ժայռոտ վայրերում հատուկ, տակտիկական և կրակային նորմատիվների իրականացում, անձնակազմի մարտունակության փորձարկումներ։

Օդաչուները թռիչքներ կիրականացնեն լեռների մակերևույթից 15-200 մետր բարձրության վրա՝ կիրառելով կառավարվող, չկառավարվող հրթիռներ, ավիացիոն ռումբեր օղակների կազմում։

Ավելացնենք, որ հարվածային Մի-24 և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով (7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով) Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել է 2015-ի դեկտեմբերին։ 2016-ի փետրվարին ավիաբազա է բերվել ավիատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, որի մեջ եղել են 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։է:

«Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *