ԱԺ հանձնաժողովը կքննարկի զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ժամկետի երկարաձգման օրինագիծը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին կքննարկի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի երկարաձգման օրինագիծը: Այն նախատեսում է օրենքի գործողությունը տարածել 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2012 թվականիի նոյեմբերի 1-ը (ներկայիս 2011 թվականի մայիսի 1-ի փոխարեն) ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա: Օրինագծի վերաբերյալ եզրակացությունը ԱԺ-ին պետք է ներկայացվի հոկտեմբերի 22-25-ը:

Ըստ 2004թ.-ից գործող օրենքի, մինչև 27 տարեկան զորակոչից խուսափողները պետք է վճարեն 1 մլն 800 հազար դրամ: Վճարները մուտքագրվում են հատուկ հաշվեհամարին և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերմանը:

Օրենքը նախատեսում է նաև այն դեպքերը, որոնց հիման վրա գումարը կարող է նվազել:

Աղբյուր` Փաստինֆո

One response to “ԱԺ հանձնաժողովը կքննարկի զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ժամկետի երկարաձգման օրինագիծը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *