Հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:
Արցախի տարածքից դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ:
Այս մասին հաղորդում է Panorama.am-ը` հղում կատարելով ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը: