Թուրքիայում ԻՊ անդամների են ձերբակալել, այդ թվում՝ Ադրբեջանից և Իրանից

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայում՝ Ստամբուլում, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններում ձերբակալել է կազմակերպության՝ Ադրբեջանի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացի 40 անդամ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ մինչև ձերբակալվելը նշված անձինք մի քանի անգամ Թուրքիայից անցել են Սիրիա, աշխատել ԻՊ հետ: Ձերբակալության ժամանակ հայտնաբերվել են տարբեր փաստաթղթեր, որոնց մասին մանրամասներ չեն հայտնում:

Հավելենք, որ չի նշվում նաև, թե ձերբակալված 40 անձանցից քանիսը որ երկրի քաղաքացի են:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլին ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (ԱՊԿ — CTC), հրապարակել էր 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացրած 4600 հոգու վերաբերյալ զեկույց, որից 122-ը Ադրբեջանից են։ Սակայն Ադրբեջանի ԻՊ-ին անդամագրվածների ընդհանուր թիվը իրականում շատ ավելի մեծ է:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիայում ԻՊ-ի անդամ Ադրբեջանի քաղաքացիների են ձերբակալում: Մասնավորապես 2015-ի նոյեմբերին Թուրքիայում ձերբակալվել էին Ադրբեջանի 14 քաղաքացի, ովքեր փորձում էին հատել թուրք-սիրիական սահմանը և միանալ «Իսլամական պետությանը»։

Մինչ այդ, 2015-ի հուլիսին՝ Թուրքիայում ձերբակալվել էր Ադրբեջանի քաղաքացի ևս մեկ ԻՊ անդամ:

Հավելենք, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է:

One response to “Թուրքիայում ԻՊ անդամների են ձերբակալել, այդ թվում՝ Ադրբեջանից և Իրանից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *