Հայ խաղաղապահները բարձր մակարդակով են կատարել բոլոր առաջադրանքները

Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի «Իլիյսկսի» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ 2012 թվականի համատեղ միջոցառումների պլանին համապատասխան անցկացված ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժության նպատակը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումն էր:

Զորավարժության ընթացքում մշակվել և իրագործվել են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ:

Զորավարժության ժամանակ հայ խաղաղապահները ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ խաղարար առաքելությունների ժամանակ ձեռք բերած իրենց փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին: Ինչպես նշել է ՀԱՊԿ ղեկավարությունը` հայկական ստորաբաժանումը իրեն դրսևորել է շատ գրագետ և պատրաստված` բարձր մակարդակով կատարելով առաջադրված բոլոր խնդիրները: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցել է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *