Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումների համաձայն՝ Աղդամի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սադիգով Էլնուր Վյուգար օղլուն (Sadiqov Elnur Vüqar oğlu)։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները սպանված զինծառայողի վերաբերյալ որևէ տվյալ չեն հրապարակել։
Զինծառայողը Ադրբեջանի Նեֆթչալայի շրջանի Բեսդալի (Besdəli) գյուղի բնակիչ էր։ Մահվան հանգամանքերը դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 135-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։
Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info | Ռազմ.info