Վրաստանի ԶՈՒ թվաքանակը 2017-ին չի փոխվի

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել են Վրաստանի զինված ուժերի թվաքանակի և պաշտպանության նախարարությունում բարոփոխումներ իրականացնելու հետ կապված հարցերը:

Համաձայն ԱԱԽ նիստում ընդունված որոշման՝ Վրաստանի ԶՈւ թվաքանակը 2017-ին չի փոխվի, իսկ ԶՈւ զինծառայողների հաստիքները չեն գերազանցի 37 000-ը: Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը:

Նիստից հետո Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ 37 000-ը այն թվաքանակն է, որի համար լրացուցիչ պայմանավորվածություններ պետք չեն, իսկ թվաքանակի մեծացման դեպքում  անհրաժեշտ կլիներ համաձայնության գալ խորհրդարանի հետ:

Նշենք, որ Վրաստանի ԶՈւ թվաքանակը սահմանվում է խորհրդարանի որոշմամբ:

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի ՊՆ բարեփոխումներին, ապա գեներալ-մայոր Կապանաձեն նշել է, որ այդ ուղղությամբ  բավականին իրատեսական պլաններ են սահմանվել, որոնք նախատեսված են պաշտպանական, այլ ոչ թե հարձակվողական գործողությունների իրականացման համար:

One response to “Վրաստանի ԶՈՒ թվաքանակը 2017-ին չի փոխվի

  1. Pingback: 2017-ին Վրաստանի ԶՈւ 3 գումարտակ ԱՄՆ-ի հետ համատեղ պատրաստություն կանցնի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *