Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զինծառայողների պլանային հերթափոխ է

Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայում սկսվել է է 2,5 հազար զինծառայողների պլանային հերթափոխը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի կեսը: Պահեստազոր անցնող զինվորականներին փոխարինում են հատուկ պատրաստություն անցած դիպուկահարներ,հետախույզներ, մեխանիկ-վարորդներ, նռնականետորդներ: Այդ մասին այսօր հայտնել են ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանից, որի ենթակայության ներքո է գտնվում ռազմակայանը, և հավելել, որ զինվորականների թիվը կմնա նույնը:

Ավանդաբար ռազմակայանի համալրումն իրականացվում է Տաջիկստանում ծառայելու պատրաստակամություն հայտնած կամավոր-զինվորականներով: Հիշեցնենք` հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները Դուշանբեում ռազմակայանի կարգավիճակին ու հետագա տեղակայման պայմաններին վերաբերող համաձայնագիր և երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության հուշագիր են ստորագրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *