Հոկտեմբերի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը քննարկել է «2012 թվականի աշնանային զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ այդմ, 2012 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով կստեղծվեն հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, կհաստատվեն դրանց և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը, հանձնարարականներ կտրվեն մարզպետներին և Երևանի քաղաքապետին, առողջապահության, արտաքին գործերի, տրանսպորտի և կապի, կրթության և գիտության նախարարներին, ոստիկանության պետին: Լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն ՀՀ-ից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
Որոշման կատարման վերահսկողությունը կհանձնարարվի պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչի անցկացման և զորացրման կատարման մասին: ՀՀ կառավարությանը հանձնարարվել է հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Mikayel1922
Sofia Haiku