2017 թ . Ռուսաստանի արևմուտքում անցկացվելու է «Արևմուտք-2017» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Փոխանցում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Ըստ Գերասիմովի ` Ռուսաստանում ամեն տարի անցկացվում են նման մասշտաբի զորավարժություններ, և դրանց նպատակը անվտանգության ապահովման հարցերի մշակումն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ռուսաստանում ավարտվեց «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը:
Զորավարժությունը անցկացվում էր սեպտեմբերի 5-ից ՌԴ հարավային ռազմական շրջանի զորավարժարաններում, Սև և Կասպից ծովերում: Վարժանքներին ներգրավված էր 125 հազար զինծառայող, ավիացիա, զինտեխնիկա և ռազմանավեր:

«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունից