Արտերկրից ժամանած բժիշկների հերթական խումբն այցելել է վիրավոր զինծառայողներին

Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժվող վիրավոր զինծառայողներին և  ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին, քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահպանության նախարարության կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ սեպտեմբերի 13-ին բժիշկները եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորված և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *