Հայաստանի հակաօդային պաշտպանության քարտեզը

Շարունակելով Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի թեման, Ձեզ ենք ներկայացնում ամերիկացի ռազմական փորձագետ Շոն Օ՛Քոնորի կազմած Հայաստանի ՀՕՊ ծածկույթի սխեման՝ Ռազմինֆոյի շտկումներով։ Դրանք վերաբերում են Երևանի շուրջ տեղակայված Ս-300ՊՏ-1 համակարգերի ծածկույթներին, որոնք Օ՛Քոնորի մոտ նշված են 47 կմ, իրական 90-ի փոխարեն։ Ավելացրել ենք նաև որոշ ռադիոտեղորոշիչ կայանների ծածկույթները, որոնք բացակայում էին օրիգինալում։

Հայկական ՀՕՊ մոտավոր ծածկույթը (առանց ռադիոտեղորոշիչ կայանների)

Նշանակումները.

  1. Փիրուզագույն եռանկյունի/շրջանագիծ – Ս-125 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
  2. Բաց կանաչ եռանկյունի/շրջանագիծ – «Կռուգ» ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
  3. Կարմիր եռանկյունի/շրջանագիծ – Ս-300ՊՏ-1/Ս-300ՊՍ ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
  4. Մուգ կանաչ եռանկյունի/շրջանագիծ – «Կուբ» ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ (ռուսական 102-րդ ռազմաբազայինն է)
  5. Գազարագույն եռանկյունի/շրջանագիծ – Ս-300Վ ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ (ռուսական 102-րդ ռազմաբազայինն է)

Հայկական ռադիոտեղորոշիչ կայանների մոտավոր ծածկույթը։

Նշանակումները.

  1. Կապույտ շեղանկյուն ” П-14, П-18, П-35 ռադիոտեղորոշիչ կայաններ։
  2. Կապույտ շրջանագիծ ” 36Д6 ռադիոտեղորոշիչ կայաններ
  3. Կարմիր շրջանագիծ ” 64Н6 ռադիոտեղորոշիչ կայան

Հաշվի առնելով, ֆեյսբուքյան մեր էջում հնչեցված որոշ մտահոգությունները` տեղեկացնում ենք, որ այս լուսանկարները վերցված են Google Earth համակարգից, այսինքն` հասանելի են բոլորին և հետևաբար չեն կարող գաղտնի լինել։

Հավելենք նաև, որ այս քարտեզներում նշված են միայն այն համակարգերը և ռադիոտեղորոշիչ կայանները, որոնք երևում են Google Earth ծրագրի լուսանկարներում։

Առաջիկայում կտեղադրենք նաև Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը։

One response to “Հայաստանի հակաօդային պաշտպանության քարտեզը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *