ՊԲ-ում անցկացվում է սպայական հավաք՝ ՌՈւՀ-երի շրջանավարտների համար

Սեպտեմբերի 6-ից Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, ինչպես նաև առաջխաղացման կարգով սպայական կոչմանն արժանացած զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Պաշտպանության բանակի հրամանատարի հանդիպումը նորավարտ սպաների հետ

Պաշտպանության բանակի հրամանատարի հանդիպումը նորավարտ սպաների հետ

Հավաքների մեկնարկին նորավարտ սպաներին հանդիպել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է հրամանատարական հավաքների դերը երիտասարդ սպայի կայացման և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գործընթացում՝ միաժամանակ անդրադառնալով պաշտպանության բանակում ծառայության առանձնահատկություններին ու խնդիրներին:

Նմանատիպ հավաքների անցկացումը նպատակ ունի տեսական և գործնական պարապմունքների միջոցով նորավարտ սպաներին ծանոթացնել բանակում տիրող ընթացիկ վիճակին, նրանց տալ համապատասխան փորձ և նախապատրաստել հետագա ծառայությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *