ՆԱՏՕ-ն մեծացրել է Սիրիայի սահմանին իր ներկայությունը․ Ստոլտենբերգ

Օգոստոսի-ի 8-9-ը երկօրյա այցով Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մեծացրել է Սիրիայի սահմանին իր նավատորմի և օդուժի, ինչպես նաև պաշտպանողական հրթիռային համակարգերի ներկայությունը: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։

Ստոլտենբերգը նաև դատապարտել է այս տարվա հուլիսի 15-16-ը Թուրքիայում հեղաշրջման փորձը։

ԱՄՆ ԶՈւ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

ԱՄՆ ԶՈւ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ  ԱՄՆ-ն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում տեղակայել էր  «ՀԱՅՄԱՐ» (HIMARS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ սեպտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ դրանց շահագործման համար Թուրքիա է ուղարկել նաև ԱՄՆ ԶՈւ 50-հոգանոց անձնակազմ:

Այցի ընթացում Ստոլտենբերգը հանդիպել է նաև նախագահ Էրդողանին, ում հետ քննարկել է ՆԱՏՕ-Թուրքիա հետագա համագործակցությունը, և մասնավորապես՝ ԻՊ և Աֆղանստանում զինյալների դեմ պայքարում։

Երեկ՝ օգոստոսի 8-ին էլ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ ԱՄՆ-ն աջակցել, և շարունակելու է աջակցել ԻՊ դեմ պայքարող քրդական կազմավորումներին։ Այս համատեքստում հատկանշական է, որ օգոստոսի 24-ին Ջերաբլուս ներխուժելով՝ Թուրքիան հիմնականում զբաղված էր հենց քրդերի դեմ ռազմական գործողություններով։

Ավելացնենք, որ մինչ Թուրքիա մեկնելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսի 7-8-ը երկօրյա այցով գտնվում էր Վրաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ և քննարկել է  սևծովյան անվտանգության համակարգերի զարգացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային առաքելություններում վրացի զինծառայողների մասնակցության հարցերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *