Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 8 քուրդ զինյալ է ոչնչացվել

Սեպտեմբերի 6-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Քանի Սիու գյուղի մոտ Իրանի ԶՈւ ռազմական հետախուզության ուժերի «Իմամ Զաման» ստորաբաժանման հետ բախման արդյունքում վնասազերծվել է «Իրանական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության» 8 քուրդ գրոհային: Այս մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությանը  հայտնել  է Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ազիզ Հասանին:

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Ըստ Հասանիի` անվտանգության ուժերից զոհեր չկան:

2016թ հունիս ամսից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:

Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած  հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:

Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել էին «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալների: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից  տուժել էր 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև Քրդստանի սունիներ:

Իրանի հյուսիս-արևմուտքում  ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *