Միջադեպ Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում

Սեպտեմբերի 4-ին Պարսից ծոցում  Իրանի  ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել է ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված է եղել փոխել իր ուղղությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Ըստ լրատվականի` իրանական 7 ռազմանավ հետևել են ամերիկյան USS Firebolt պարեկային նավին: Իրանական ռազմանավերից 3-ը մոտեցել են 400-500 մետր և հետևել են շուրջ 8 րոպե: Իսկ ռազմանավերից մեկը մոտեցել է մինչև 91 մետր:

Ամերիկացի նավաստիները 3 անգամ փորձել են ռադիոկապ հաստատել իրանցիների հետ, սակայն պատասխան չեն ստացել: Արդյունքում Ամերիկյան ռազմանավը հեռացել է:

Ամերիկյան և իրանական ՌԾՈւ ուժերի միջև նմանատիպ միջադեպ եղել է նաև օգոստոսի 25-ին: Իրանական ռազմանավը կրկին մոտեցել է ամերիկյանին, ինչից հետո ԱՄՆ ռազմանավը նախազգուշացող հրթիռներ է արձակել, բայց Իրանի ռազմանավը շարունակել է մոտենալ: Արդյունքում ԱՄն ռազմանավը կրկին հեռացել է տարածքից:

Fox News լրատվակայքը հայտնում է, որ Պարսից ծոցում կողմերի միջև տարեսկզբից արձանագրվել է 31 նմանատիպ միջադեպ:

One response to “Միջադեպ Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում

  1. Pingback: Ամերիկյան ռազմանավը նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությումբ. Reuters | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *