ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Բանակ-2016» համաժողովին

ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը սեպտեմբերի 6-11-ին Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ ՊՆ «Բանակ-2016» («Армия-2016») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի և «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Նրանք ցուցահանդեսին կներկայացնեն վերոնշյալ ընկերությունների արտադրանքները:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռազմինֆոն հրապարակել էր համաժողով-ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացվող ռազմարդյունաբերական արտադրանքի ցանկը, որի մեջ մտնում էին կրակի կառավարման, հետախուզության համակարգեր, վրաններ, քողարկման ցանցեր և այլ արտադրանք (ամբողջ ցուցակն այստեղ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *