Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
Շփման գծի ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկման առաքելությանը Արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:
Նշենք, որ ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է օգոստոսի 17-ին՝ մոտ 3 շաբաթ առաջ, Տավուշի առաջնագծում:
Pingback: ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ | Ռազմ.info