Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի երկու միավոր F/A-18 Hornet կործանիչների ուսումնական թռիչքի ժամանակ որպես «թիրախ» կիրառվել է Չեխիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով չեխական Pravo թերթին:
Պրահական թերթը գրում է, որ պատվիրակությունը Հարավային Ամերիկա է ուղևորվելիս եղել, երբ Շվեցարիայի տարածքում կործանիչները մոտեցել են ինքնաթիռին և սկսել մանևրել դրա մոտ:
Օդաչուները մշակել են շվեցարական տարածքում օդային օբյեկտի կասկածելի ակտիվության և կապ չհաստատելու պայմաններում նախատեսված գործողությունները:
Ըստ լրատվամիջոցի՝ Շվեյցարիայում արգելված է մարտական ինքնաթիռների ուսումնական թիռչքների ժամանակ որպես թիրախ օգտագործել սեփական քաղաքացիական ինքնաթիռներ:
Այդ պատճառով էլ Չեխիայի զինվորականները շվեցարական կողմին թույլ են տվել վարժանքներն անցկացնել Չեխիայի քաղաքական գործիչների ինքնաթիռի մոտակայքում: