Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական ոլորտի համագործակցության համաձայնագիր կստորագրվի

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կհանդիպի ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդ. Նալբանդյանի և պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հոկտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում կստորագրվի «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրման արարողության ավարտին նախատեսված է ճեպազրույց:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *