Ռուսաստանը մտադիր է Հվ. Կորեայից հետ գնել Տ-80 տանկեր և ԲՄՊ-3 ՀՄՄ-ներ

Ռուսաստանը մտադիր է Հարավային Կորեայից հետ գնել այն տանկերը և ՀՄՄ-ները, որոնք 1990-ականներին ԽՍՀՄ պարտքի մարման դիմաց մատակարարել էր Սեուլին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ռուսաստանի զինված ուժերի Տ-80Ու տանկ

Ռուսաստանի զինված ուժերի Տ-80Ու տանկ

Ենթադրվում է, որ տանկերը վերածվելու են պահեստամասերի, սակայն ռազմական փորձագետները չեն բացառում, որ դրանք կարող են վերավաճառվել Կիպրոսին և Եմենին:

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը Տ-80 տանկերը և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները վերադարձնելու որոշում ընդունել էր դեռևս 2015թ.:

Տանկերի վերագնման վերաբերյալ արդեն կազմվել է փաստաթուղթ, որը Հարավային Կորեայի նախագահին է ներկայացվել սեպտեմբերի 3-ին ` վերջինիս Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի փոխանցման` Ռուսաստանը հույս ունի  ոչ թե գնել զրահատեխնիկան, այլ փոխշահավետ փոխանակել:

Ռուսաստանը Հարավային Կորեային տանկեր և ՀՄՄ-ներ սկսել է մատակարարել 1996 թվականից: Ընդհանուր հաշվարկով մատակարվել է 70 միավոր ԲՄՊ-3 մեքենա, 80 միավոր Տ-80Ու տանկ, ինչպես նաև 33 միավոր ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչ:

Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *