Ռուսաստանում մեկնարկել է «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ստորաբաժանումները սկսել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը։ Այն անցկացվում է սեպտեմբերի 5-ից 10-ը ՀՌՇ զորավարժարաններում, Սև և Կասպից ծովերում: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակլներում իրականացնում են զորքերի վերախմբավորում

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակլներում իրականացնում են զորքերի վերախմբավորում  (արխիվ)

Նախատեսվում է ստուգել շրջանի հրամանատարական օրգանների մարտական պատրաստության աստիճանը, հրամանատարներին տալ մարտ վարելու գործնական հմտություններ։

Կկազմակերպվի  հրամանատարական բոլոր աստիճանների կետերի աշխատանքը, կփորձարկվեն սպառազինության, զինտեխնիկայի և կառավարման նոր համակարգեր:

«Կովկաս-2016» զորավարժության արդյունքում կստուգվի ՀՌՇ զորքերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստության իրական վիճակը։ Վարժանքներին ներգրավված են 12500 զինծառայող, ավիացիա, մարտական տեխնիկա և նավեր:

Վարժանքների ընթացքում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի առանձին միավորումներ ՀՌՇ զորավարժարաններում կմշակեն մարտավարական դրվագներ: Իսկ Կասպյան նավատորմիղի 10 նավեր պայմանական հակառակորդի նավային թիրախների խոցման հմտություններ են մշակում:

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ զորավարժության շրջանակներում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի Սու-27 կործանիչների 7 անձնակազմ վերաբազավորվել են Ադիգեայում: Օդաչուները սովորում են դիմագրավել պայմանական հակառակորդի մասսայական օդային հարվածներին, անցկացնել մանևրային օդային մարտեր և այլ առաջադրանքներ: Ըստ լրատվականի՝ զորավարժությանը մասնակցելու համար ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ՀՌՇ զորավարժարաններ են տեղափոխվել պահեստազորայիններ Սիբիրից:

Մինչ բուն զորավարժության մեկնարկը օգոստոսի 25-ից ՌԴ ԶՈւ գրեթե բոլոր ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումներին ներգրավվել էին նաև հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, ռազմաբազաները, որոնք բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի: Հանկարածակի ստուգումների հայտարարվող հիմնական նպատակը հենց «Կովկաս-2016» զորավարությանը նախապատրաստվելն էր:

Նշենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

One response to “Ռուսաստանում մեկնարկել է «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը

  1. Pingback: ՌԴ ԶՈւ «Կովկաս-2016» զորավարժությանը ներգրավվել են Ս-300, Ս-400 համակարգեր, պահեստազոր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *