«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 2016-ին նախատեսում է պատվիրատուներին փոխանցել 200 ուղղաթիռ: Ներկայում հոլդինգի ունի տարբեր տիպի 500 ուղղաթիռների պատվեր: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալութունը՝ մեջբերելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ներկայացուցչին:
Ընկերության՝ 2015-ի տարեվերջյան զեկույցները ցույց են տալիս, որ այն պատվիրատուներին է փոխանցվել 212 ուղղաթիռ, որը 21 %-ով քիչ է, քան 2014-ինը: Իսկ 2015-ին պատվիրվել է 494 ուղղաթիռ:
Հոլդինգը հիմնադրվել է 2007 թվականին և ՌԴ-ում ուղղաթիռներ նախագծող և արտադրող միակ ընկերությունն է: