Վրացական, ուկրաինական և ադրբեջանական ստորաբաժանումները կմնան Աֆղանստանում

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի չորս այլ գործընկեր պետություն մտադիր են մնալ Աֆղանստանում և նոր գործողություններում օգնել դաշնային ուժերին, որոնք նախատեսվում է սկսել 2015թ հունվարի 1-ին:

ՆԱՏՕ-ն մտադիր է մինչ 2015թ. դուրս բերել իր հիմնական մարտական ուժերը և ավարտել առաքելությունը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ պատրաստվում են այնտեղ թողնել զգալի ուժեր, որոնք զբաղվելու են աֆղան զինվորների մարտական ուսուցմամբ:

Հոկտեմբերի 10-ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ 2014թ. Անվտանգության աջակցման միջազգային ուժերի դուրս բերումից հետո, Ադրբեջանը շարունակելու է գործողություներն Աֆղնաստանում:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալմատինը նմանատիպ հայտարարություն արել է սեպտեմբերի 13-ին՝ Աֆղանստանում ԱԱՄՈՒ հրամանատար գեներալ Ջոն Ալենի հետ հանդիպումից հետո: Ըստ նախարարի` Ուկրաինան կարող է մասնակցել ուղղաթիռների և զրահամեքենաների վերանորոգման, ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև բժշկական օգնություն ցուցաբերել:

Գեներալ Ալենը նախարարին տեղեկացրել է, որ 2014թ. վերջին Անվտանգության աջակցման միջազգային ուժերը ավարտելու են իրենց առաքելությունը, որից հետո նոր ուժերի 2/3-ը կլինեն ամերիկյան, մնացածը` ՆԱՏՕ-ի զորքերը: 2015թ. հունվարի 1-ից մինչև 2024թ. հունվարի 1-ը այս զորքերի հիմնական աշխատանքը լինելու է աֆղանական բանակի զինվորական պատրաստությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *