Ուկրաինան ներկայացրել է սեփական արտադրության զինտեխնիկա

Օգոստոսի 29-ին «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցերնը ներկայացրել է իր նախագծած Ան-ԲԿ-1 «Գորլիցա» անօդաչու թռչող սարքը և «Ֆանտոմ» բազմանպատակային զրահապատ ռոբոտը: Այս մասին հայտնում է ուկրաինական Сегодня լրատվակայքը:

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի նախագծած «Գորլիցա» ԱԹՍ

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի նախագծած «Գորլիցա» ԱԹՍ

ԱՆ-ԲԿ-1 «Գորլիցա» ԱԹՍ-ն կունենա  թռիչքի 1000 կմ հեռավորություն և խոցման միջոցներ (սպառազինություն): Այլ տվյալներ չեն հաղորդվում:

6×6 անիվային բազայով և կիսազրահապատ պլատֆորմով «Ֆանտոմը» առաջին փորձնական օրինակն է: Սարքի առաջին, փորձնական տարբերակի վրա տեղադրված է 12,7 մմ գնդացիր: Իսկ դրանով թիրախների խոցման հեռավորությունը մինչև 1 կմ է:

Ուկրաինայում նախագծված «Ֆանտոմ» բազմանպատակային զրահապատ ռոբոտ: Լուսանկարն ուկրաինական Unian գործակալության

Ուկրաինայում նախագծված «Ֆանտոմ» բազմանպատակային զրահապատ ռոբոտ: Լուսանկարն ուկրաինական Unian գործակալության

Ռոբոտը ղեկավարվում է պաշտպանված ռադիոկապով 2,5 կմ հեռավորության վրա և 5 կմ երկարությամբ  օպտիկամանրաթելային լարով:

Ներկայացվել է նաև նոր հեռակառավարվող «Վիյ» մարտական մոդուլի օրինակ՝ տեղադրված ուկրաինական «Դոզոր-Բ» զրահամեքենայի վրա: Մոդուլի աշխատանքը հեռակառավարմամբ իրականացվում է 50 մ հեռավորության վրա: Նշանակետի  հեռավորությունը մինչև 2 կմ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *