Սեպտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում ընդունել է ապրիլի սկզբին Ադրբեջանի հետ սահմանին մարտերի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Բանակի հրամանատարն իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու նաև վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ունեցած ծանրակշիռ ավանդը այսօրվա և գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց:
Վերջում գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info