Պարտադիր զինծառայության հարցում ՀՀ քաղաքացի սիրիահայերն ունեն նույն իրավունքները (թարմացված)

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է երկքաղաքացիություն ունեցող սիրիահայերի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հարցին։

«Սիրիահայերի համար նախատեսված են պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելու և տարկետման նույն իրավունքները, ինչ և ՀՀ մյուս քաղաքացիների համար:», — ասել է նախարարը:

Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս, անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած զորակոչային տարիքի սիրիահայերի հարցին, ասել է, որ նրանց համար շուտով առանձին որոշում կկայացվի:
Համաձայն ՀՀ սահմանադրության 47-րդ հոդվածի՝ 18 տարեկանը բոլորած արական սեռի ՀՀ քաղաքացիները պարտավոր են ծառայություն անցնել զինված ուժերում:

Հավելենք, որ Սիրիայում զինծառայությունը նույնպես պարտադիր է, ինչը պատերազմական իրավիճակում երկրից մեկնել ցանկացող հայ երիտասարդների համար լրացուցիչ խոչընդոտ է։ 2012 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ը Սիրիայում զոհվել է 38 հայ, որոնցից 30 տղամարդ, 7 կին և 1 երեխա, նրանցից 24-ը զոհվել է Հալեպում:
Աղբյուրներ` http://www.panorama.am/am/world/2012/10/15/diaspora-army/
http://www.panarmenian.net/arm/news/127609/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *