Ռուսաստանյան մասնավոր զինվորական կազմակերպությունները (ՄԶԿ) կարող է օգտագործվեն Սիրիայում՝ Հալեպը զինյալներից ազատագրելու համար: Այդ ուղղությամբ նախատեսվում է ստեղծել մասնավոր զինվորական 2 խումբ: Այս մասին հայտնում է ռուսական«Լենտա» լրատվակայքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ խմբերի կազմավորման որոշման գործում հաշվի է առնվել նաև ԱՄՆ-ի՝ քրդական խմբավորումների կազմավորման և մարզման փորձը, իսկ նման խմբերի օգտագործումը պայմանավորված է Հալեպի ուղղությամբ զինյալ խմբավորումների դեմ մարտերում Սիրիայի կառավարական ուժերի և նրանց հարող խմբավորումների մեծ կորուստներով:
Նախատեսված ՄԶԿ 2 խմբերից մեկը իր անձնակազմի քանակով հավասար է լինելու ուժեղացված մեկ բրիգադի, իսկ մյուսը՝ ավելի փոքր: Մասնավոր խմբավորումներին կաջակցեն նաև հրետանային և ավիացիոն ստորաբաժանումներ՝ հավանաբար Ռուսաստանի ՌՕՈւ և Սիրիայի կառավարական ուժերից: Նշվում է նաև, որ սրանով ավելի կհեշտացվի ռուսաստանյան ավիախմբի և հրետանու կորդինացման աշխատանքները: Սակայն չի նշվում, թե որ խմբավորման հիմքի վրա են ստեղծվելու Հալեպի ուղղությամբ ստեղծվելիք մասնավոր խմբերը:

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները
Նշենք, որ Սիրիայում ռուսաստանյան զինվորական մասնավոր կազմակերպությունների առկայության մասին խոսվում էր նաև նախկինում: Մասնավորապես՝ նշվում էր երկու խմբավորման՝ «Սլավոնական կորպուս» և «Վագների խումբ» զինվորական մասնավոր խմբերի մասին: (1, 2)
2016-ի մարտին էլ ռուսաստանյան Газета լրատվակայքը հայտնել էր, որ «վարձկանները» Ասադի կողմից մասնակցել են նաև Պալմիրայի համար ընթացող մարտերում: Այդ ուղղությամբ ԻՊ-ն հրապարակել էր զոհված ռուսաստանցի զինյալի և նրա հանդերձավորման լուսանկարները:

Ռուսաստանցի սպանված զինյալի հանդերձավորումը
Ավելացնենք, որ զինվորական մասնավոր խնբերը սովորաբար նախկին զինվորականներից կազմավորմած խմբեր են, որոնք գումարի դիմաց իրականացնում են օբյեկտների և անձանց պաշտպանություն, ինչպես նաև տարբեր մարտական գործողություններ: Նման խմբերը մասնակցություն են ունեցել աշխարհի շատ «թեժ» կետերում ընթացող մարտական գործողություններին, այդ թվում՝ Իրաքում:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info