Խոշտանգումներ թուրքական բանակում

«Զինակոչիկների իրավունքների նախաձեռնություն» կազմակերպությունը հոկտեմբերի 12-ին Ստամբուլում հրապարակել է զեկույց, որտեղ նշված է 432 զինծառայողների տարբեր աստիճաների ստորացումների և խոշտանգումների դեպքեր: Զեկույցում կան տարբեր գործեր. դաժան ծեծեր, չափից ավելի ֆիզիկական հարկադիր գործողություն, խոշտանգումներ, որոնք առաջացնում են մշտական ֆիզիկական և հոգեկան խանգարումներ, որոշ դեպքերում` նույնիսկ մահ:

Նախաձեռնության հիմնադիրներ Թոլգա Իսլամն ասել է, որ «թվերը, որ մենք հայտնել ենք հանրությանը, իրականում ավելի շատ են»:

Տասնյակ գործեր ուղարկվել են Եվրոպայի մարդու իրավունքների դատարան և նախագծի կամավորները հույս ունեն, որ իրենց աշխատանքը Թուրքիայում փոփոխություների կհանգեցնի:

Զոհված զինծառայողի մայր Այդին Քանթարն ասել է. «Ես ուզում եմ, որ բոլոր մեղավորները ցմահ բանտարկվեն, որ երիտասարդներն այլևս չմահանան, միայն նրա համար, որ բանակում զինակոչիկ են: Երբ տղայիս բերեցին հիվանդանոց, նրա շուրթերը դհոլի նման ուռած էին, նրան կարծես այրել էին, բայց այս բոլորը նրա բժշկական տեղեկանքում չկար»:

Նրա որդին անհասկանալի պատճառներով մահացել է բանտախցում` մեկ այլ զինակոչիկի հետ վեճից հետո: Մայրը շարունակել է. «Նրանք հանցանք են գործել և 20-ից ավելի մարդ կարող է դրա մասին վկայել: Ես բանակին այլևս չեմ վստահում, ես բոլորին կոչ եմ անում իրենց երեխաներին բանակ չուղարկել»:

Սերժանտի կողմից օրերով ծեծված, ազդրը կոտրած և հաշմանդամ դարձած զինվորի հայր Մուսա Աբրավչին ասել է, որ բանակի դեմ չարակամություն չունի, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք արժանի են ավելի խիստ պատիժների: Առայսօր զինվորը տառապում է հոգեկան և ֆիզիկական հիվանդություներով և գործազուրկ է:

Զինվորական դատարանը սերժանտին ազատազրկել է 6 ամսով և տուգանել 3000 թուրքական լիրա, բայց նրա ազատազրկումը կասեցվել է և տուգանքը կիսով չափ կրճատվել: Մեղադրված լեյտենանտն արդարացվել է:

Նախաձեռնության անդամ Իգիթ Ակսակօղլուն ասել է. «Բանակն ասում է, որ մեր հրապարակած գործերը բացառություներ են: Սա նույն պատասխանն է, ինչը տալիս էր ոստիկանությունը 1990-ական թվականներին, երբ մեղադրվում էր մարդկանց խոշտանգելու համար: Սա շարունակական համակարգված խնդիր է, որին պետք է պատասխան տրվի»:

Թուրքական օրենսգրքում բանակին քննադատելը անօրինական է, քանզի այն կարող է ազդել տարեկան 400,000 զինակոչիկների վրա և նրանց բանակի դեմ հանել: Անցած տարի Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիկն ասել է. «Ոչ ոք չի հավատա զինակոչիկին, որը կասի, որ նրան բանակում երբեք չեն ծեծել»: Թուրքիայի գլխավոր շտաբը չի արձագանքել հրապարակված մեղադրանքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *