Կարմիր խաչը Հայաստանում ռազմադաշտային վիրաբուժության դասընթաց է անում. Armenpress

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում մեկնարկում է ռազմադաշտային վիրաբուժության եռօրյա դասընթաց, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և առողջապահության նախարարության հետ: Այս մասին հայտնում է «Արմենպրեսս» պետական լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից ստացած տեղեկությունը:

Դասընթացը կանցկացվի սեպտեմբերի 2-4-ը՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբուժների և վնասվածքաբանների մասնակցությամբ։

Մասնակիցները կստանան լրացուցիչ գիտելիքներ
հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, ռազմադաշտային վիրաբուժությունում անզգայացման, վարակների դեմ և արտակարգ
իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների մասին։

Դասընթացը կվարեն ԿԽՄԿ­-ի փորձառու վիրաբույժներ և դասախոսներ: Նշվում է, որ ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *