Երեկ՝ օգոստոսի 31-ին, Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ավելի քան 100 հետախույզ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են ձեռնամարտի մարզումները: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Հետախույզների եռօրյա հատուկ պատրաստության կուրսն անցկացվելու է դաշտային պայմաններում: Զինծառայողները անցնելու են բռնցքամարտի, մարտական ակրոբատիկայի, դանակներով մարտի պատրաստություն: Լավագույն կատարողները կստանանա նոր զինվորական կոչումներ:
Հատկապես մեծ ուշադրություն է հատկացվելու զենքով և առանց զենքի ձեռնամարտին, մենամարտում և խրթվիլակի հետ: Կարևորվում է իներցիայի հաշվին՝ հնարավորինս քիչ էներգիա կորցնելով, հարվածելուն:
Նշվում է, որ նման ոճը թույլ է տալիս խուսափել հակառակորդի դաշույնի, սվին-դանակի, փոքր ինժեներական բահի հարվածներից և այն: Վարժանքների ավարտին հետախույզները պետք է հաղթահարեն տարբեր արգելքներով սպառազինված 150 մ երկարությամբ ուղի: