ՀՀ ՊՆ-ում ամփոփել են օգոստոսը, քննարկել առաջիկա անելիքները

Օգոստոսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ամփոփել են օգոստոսի ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքները,քննարկել առաջիկա անելիքները:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումներին, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնությանն ու կարգապահությանը, անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածումզինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները պատշաճ կերպով իրականացվել են, «որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները»:

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին և ընդգծելով, որ օգոստոս ամսվա ընթացքում սահմանագոտում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, Սեյրան Օհանյանը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *