Ռուսաստանի զինուժը զորավարժություններ է անցկացնում Սև և Կասպից ծովերում

Օգոստոսի 25-ից Ռուսաստանի զինված ուժերում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ ՌԾՈւ Կասպյան և Սևծովյան նավատորմերում անցկացվել են զորավարժություններ, որոնցում ներգրավված են եղել ինչպես ռազմանավեր, այնպես էլ ռազմական ավիացիա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը (1, 2)

Ռուսաստանի ԶՈւ սևծովյան նավատորմի  4 դեսանտային նավ ավիացիայի աջակցությամբ իրականացրել է դեսանտային ջոկատի կազմավորման և ափ իջեցման վարժանքներ, իսկ ծովում դեսանտային ջոկատի հակաօդային և հականավային պաշտպանությունը ապահովել են պարեկային և հրթիռային նավերի հարվածային խմբերը:

Դեսանտային ջոկատին  ստորջրյա հարձակումներից ապահովել են Սևծովյան նավատորմի հակասուզանավային նավերը:

ՌԴ ՌԾՈՒ Կասպյան նավատորմի «Գրադ Սվիյաժսկ» հրթիռահրետանային նավը

ՌԴ ՌԾՈՒ Կասպյան նավատորմի «Գրադ Սվիյաժսկ» հրթիռահրետանային նավը

Կասպյան նավատորմի նավերն իրենց հերթին կրակային վարժանքներ են կատարել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախների ուղղությամբ:

Վարժանքների ընթացում  Կասպյան նավատորմի հրթիռահրետանային 4 նավեր հրետանային А-190 կայաններով հարվածել են պայմանական հակառակորդի նավերին:

Նավատորմի նավերը չկառավարվող հրթիռներով և «Գրադ-Մ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով հարվածել են նաև պայմանական հակառակորդի ցամաքային հրամանատարական կայանին: Իրականացվել են նաև պայմանական հակառակորդի կառավարվող հրթիռներից քողարկման վարժանքներ:

Կասպյան և Սևծովյան նավատորմերում անցկացվել են նաև որոնողափրկարարական վարժանքներ, որոնցում ներգրավվել են նավատորմերի որոնողական և փրկարարական ծառայությունների ավելի քան 15 նավ, ինչպես նաև փրկարարական քարշակային նավեր, կատերներ և որոնողափրկարարական սարքավորումներ, ինչպես նաև ՌԴ ռազմածովային ավիացիա, այդ թվում՝ բազմանպատակային Կա-27 ուղղաթիռներ:

ՌԴ ԶՈՒ Կա-27 բազմանպատակային ուղղաթիռ

ՌԴ ԶՈՒ Կա-27 բազմանպատակային ուղղաթիռ

Որոնողափրկարարական վարժանքներին ներգրավվել են նաև նորագույն «ՍԲ-45» և «Պրոֆոսոր Նիկոլայ Մուռու» քարշակային փրկարարական նավերը, որոնք ունեն դինամիկ կայանման համակարգեր, ինչը թույլ է տալիս նավերին մնալ նշված վայրում առանց խարիսխի օգտոգործման:

Նշենք նաև, որ միաժամանակ Սև ծովում վարժանքներ են անցկացնում ՆԱՏՕ-ի ուժերը, մասնավորապես՝ այսօր ՆԱՏՕ-ն և իր դաշնակիցները զորավարժությունների շրջանակներում առաջին անգամ դեսանտ են իջեցրել Ուկրաինայի ափին:

One response to “Ռուսաստանի զինուժը զորավարժություններ է անցկացնում Սև և Կասպից ծովերում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *