Երեկ՝ օգոստոսի 29-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր կործանիչ ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են Ավաշին–Բասյան շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին, որոնք ոչնչացվել են: Գործողությունն ավարտելուց հետո թուրքական օդուժի ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման ավիաբազա:
Հավելենք, որ թուրք-քրդական բախումները հարաբերական հանգստից հետո կրկին սաստկացան 2014-2015 թթ.: Մասնավորապես 2015 թվականից Թուրքկան զինուժը և այլ ուժային կառույցներ ավիահարվածներ են հասցնում Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին, ցամաքային գործողություններ վարում Թուրքիայում ապրող քրդերի հիմնական բնակավայրերում: