ՌԴ հարվածային նավախումբը կրակային վարժանքներ է արել Կասպից ծովում

Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում Կասպյան նավատորմիղի հարվածային խումբը կրակային վարժանքներ է անցկացրել Կասպից ծովի տարածքում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հրետանային կրակով վարժանքներ Կասպիծ ծովում. Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

Հրետանային կրակով վարժանքներ Կասպիծ ծովում. Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

Նավախմբի հրետանավորները կրակել են Կասպից ծովում պայմանական հակառակորդի ջրային թիրախներին: Վարժանքներին ներգրավվել են «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը և հրետանային կատերների հարվածային խումբը:

Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները ստուգել են ծովային թիրախների հայտնաբերման հաշվարկների աշխատանքները: Փոքր հրետանային նավերը և կատերները փոխադարձ խուսանավումներ են արել:

Հիշեցնենք, որ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ Հյուսիսկովկասյան բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ Սևծովյան նավատորմը և Կասպյան տորմիղը բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի: Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումները նույնպես բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն աստիճանի»:

Օգոստոսի 29-ին Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի ծովային ավիացիան և նավախմբերը իրականացրել են պայմանական հակառակորդի նավախմբերի, սուզանավերի հայտնաբերման և չեզոքացման վարժանքներ: Հանկարծակի ստուգումները կավարտվեն օգոստոսի 31-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *