ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում խաղարկվել են մարտի վարման դրվագներ

Օգոստոսի 24-26-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման 2016թ. պատրաստության պլանի համաձայն`  անցկացվել են եռաստիճան զորավարժություններ, խաղարկվել են մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման դրվագներ:  Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են եռաստիճան զորավարժություններ:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են եռաստիճան զորավարժություններ:

Ընդհանուր առմամբ զորավարժությանն ընդգրկվել են ավելի քան 3000 զինծառայողներ, 300 միավոր ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկա:

Նշենք, որ օգոստոսի 16-18-ը ՊՆ 3-րդ կորպուսում անցկացվել են մարտավարաշարային պլանային պարապմունքներ, ինչպես նաև ենթակա զորամասերի հրամկազմի մասնակցությամբ հրամանատարական հավաքներ, որոնք ուղեկցվել են ցուցադրական, գործնական, մեթոդական պարապմունքներով և դասախոսություններով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8–10-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոններից մեկում զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել էր ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

Հավելենք՝  օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈւ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակներում անցկացվում են տարբեր պարապմունքներ:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են եռաստիճան զորավարժություններ:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են եռաստիճան զորավարժություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *