Հայաստանում ՌԴ ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները վարժանքներ են արել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Հայաստանում ՌԴ ՀՌՇ բազայում ավարտվել է նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զորավարժությունը, որին ներգրավված էին շուրջ 200 զինծառայող և 100-ից ավելի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռազմական ավիացիա և ԱԹՍ-ներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Մի-8ՄՏ ուղղաթիռը զորավարժության ժամանակ

Մի-8ՄՏ ուղղաթիռը զորավարժության ժամանակ

Ռազմական տեխնիկայի շարասյուները 30 և 100կմ երթ են կատարել դեպի բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններ: Երթի ընթացքում ռազմաբազայի ստորաբաժանումները հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակումը, կազմակերպել անձնակազմի և տեխնիկայի տարհանում:

Հատուկ ստորաբաժանումներին տարբեր տեսակի օգնություն հասցնելու, ինչպես նաև վիրավորներին տարհանելու վարժությունների համար առաջին անգամ օգտագործվել են Երևանի Էրեբունի ավիաբազայի ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ  բեռնատար ռազմական ուղղաթիռներ:

Վարժանքների համար նախատեսված վայրեր հասնելուն պես՝ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները վիրավորների տարհանման համար բացել են դաշտային բուժկետ, ինչպես նաև դաշտային խոհանոց, վերանորոգել շարքից դուրս եկած տեխնիկան:

Շարասյան անվտանգությունը ապահովել են հետախուզական առաջապահ ստորաբաժանումները, ներգրավվել են «Օռլան-10», «Նավոդչիկ» և «Տախիոն» ԱԹՍ-ների հաշվարկները, «Ստրելա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, ձեռքի հակատանկային համալիրներ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, Հայաստանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՌԴ ավիախմբի ուղղաթիռները ներգրավվել են բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացվող վարժանքներին:

«Օռլան» ԱԹՍ

«Օռլան» ԱԹՍ

«Տախիոն» ԱԹՍ

«Տախիոն» ԱԹՍ

«Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարք

«Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *