ՌԴ ծովային ավիացիան հայտնաբերում է «հակառակորդի» նավախմբերը Սև և Կասպից ծովերում

Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում մեկնարկած համկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի ծովային ավիացիան և նավախմբերը իրականացրել են պայմանական հակառակորդի նավախմբերի, սուզանավերի հայտնաբերման և չեզոքացման վարժանքներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, հայտնում է (1, 2) ՌԴ ՊՆ կայքը՝ նշելով, որ ստուգումները կավարտվեն օգոստոսի 31-ին:

ՌԴ ԶՈւ ծովային ավիացաիայի Կա-27ՊԼ հականավային ուղղաթիռը «հայտանբերում է հակառակորդի սուզանավերը»

ՌԴ ԶՈւ ծովային ավիացաիայի Կա-27ՊԼ հականավային ուղղաթիռը «հայտանբերում է հակառակորդի սուզանավերը»

Սևծովյան նավատորմի մարտական ավիացիայի որոնողական – հարվածային ուղղաթիռները նավախմբի կազմում Սև ծովի տարածքում «հայտնաբերել են» պայմանական հակառակորդի սուզանավերը: Գործողություններին ներգրավվել են Բե-12 (Бериев Бе-12 Чайка) հականավային ամֆիբիա ինքնաթիռներ և Կա-27 հականավային ուղղաթիռներ:

Նավերն ապահովել են Սև ծովում նավախմբի հակաօդային պաշտպանությունը, իրականացրել հականավային գործողություններ, կապ ապահովել նավատորմի ստորջրյա, վերջրյա և օդային ստորաբաժանումների միջև: Սև ծովում հակաօդային պաշտպանության ապահովմանը ներգրավվել է նաև «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը:

Սև և Կասպից ծովի ջրերում պայմանական հակառակորդի նավախմբերի հայտնաբերմանը ներգրավվել ե Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի հետախուզական ինքնաթիռները: Դրանք իրականում ՌԴ ռազմածովային ուժերի հյուսային նավատորմի Իլ-38 և Տու-142 հականավային ինքնաթիռներն են, որոնք ստուգումների շրջանակներում վերախմբավորվել են Ռուսաստանի հարավային շրջաններում՝ անցնելով շուրջ 3000 կմ: Գործողություններին ներգրավվել են շուրջ 30 միավոր ինքնաթիռ, ինչպես նաև Կա-27ՊԼ հականավային ուղղաթիռներ:

Հիշեցնենք, որ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ Հյուսիսկովկասյան բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ Սևծովյան նավատորմը և Կասպյան տորմիղը բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի: Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն աստիճանի»:

ՌԴ Սևծովյան նավատորմի Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը

ՌԴ Սևծովյան նավատորմի Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը

ՌԴ ԶՈւ Տու-142 հեռահար հականավային ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ Տու-142 հեռահար հականավային ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *